Բացեք հիմա. ՃաշատեսակներՀամեղ Ուտեստ
Համեղ Ուտեստ
Ճաշատեսակներ

Համեղ Ուտեստ

Նատաշա 2012-01-19 8867 դիտում 4.6 / 10

Բաղադրությունը

  • Խմորի համար՝
  • 3 բաժակ ալյուր
  • 1 ձու
  • 350մլ տաք ջուր
  • աղ:
  • 700գր. աղացած տավարի միս
  • 2 գլուխ սոխ
  • 2ճգ լոիկի մածուկ
  • 2ճգ. թթվասեր
  • աղ, սև պղպեղ, սև կլոր պղպեղ
  • մաղադանոս:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Խմորի պատրաստման համար բոլոր բաղադրիչները միասին խառնել: Խմորը պետք է ստացվի խիտ, գրտնակելու համար: Պատրաստ լինելու հետո թողնել 30 րոպե, որպեսզի հանգստանա:
Քայլ 2
Աղացած մսին ավելացնել սոխը, սև աղացած պղպեղը և աղը:
Քայլ 3
Խմորը գրտնակել, միսը ֆարշը տարածել խմորի վրա, ապա ռուլետի տեսքով փաթաթել: Այս ամենից հետո, այն կտրատել, ոչ շատ մեծ կտորիներով: Վերջում մակերեսորեն թաթախել ալյուրի մեջ:
Քայլ 4
Կաթսայի մեջ մի քիչ ձեթ լցնել և մի քիչ ջուր, որպեսզի մսային ռուլետները ծածկվի կիսով չափ: Այդպես եփել 5-7 րոպե: Հետո ավելացնել թթվասերից և լոլիկի մածուկից պատրաստված սոուսը, նորից եփել 20-25 րոպե: Ավելցնել նաև սև կլոր պղպեղները:
Քայլ 5
Մատուցելիս մաղադանոս կարող եք ավելացնել վրան:

Մեկնաբանություններ

Գայ 2013-08-28

Դեռ չեմ փորձել

Նարինե 2013-05-22

Ես պատրաստել եմ այս ուտեստը, շատ համեղ և ախորժալի էր: Սոուսին ավելացրել եմ նաև մի փոքր սխտոր: Շնորհակալ եմ բաղադրատոմսի համար:

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 50 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր