Բացեք հիմա. ԹխվածքներՇոկոլադով Եվ Կոկոսի Փաթիլներով Թխվածքաբլիթներ
Շոկոլադով Եվ Կոկոսի Փաթիլներով Թխվածքաբլիթներ
Թխվածքներ

Շոկոլադով Եվ Կոկոսի Փաթիլներով Թխվածքաբլիթներ

Անի 2012-01-18 3727 դիտում 4.4 / 10

Բաղադրությունը

  • Խմորի համար՝
  • 250գր. ալյուր,
  • 25գր կակաո,
  • 100գր. շաքարավազի փոշի,
  • 200գր. կարագ,
  • 2 դեղնուց,
  • մի պտղունց աղ,
  • սոդա:
  • Կրեմի համար՝
  • 3 դեղնուց,
  • 50գր. շաքարավազ,
  • 20գր ալյուր,
  • 200մլ. տաք կաթ,
  • 40գր. կոկոսի փաթիլներ:
  • Գլազուրի համար՝
  • 5-6ճգ. կակաո,
  • 30գր կարագ,
  • 3-4ճգ. շաքարավազ,
  • 40-50մլ կաթ:
  • զարդարել կոկոսի փաթիլներով:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ալյուրը, կակաոն, շաքարավազի փոշին, աղը, միասին խառնել, ապա ավելացնել դեղնուցները և կարագը: Այս խառնուրդը լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված: Հետո դնել սառնարանում 30 րոպե:
Քայլ 2
Կրեմի համար դեղնուցը հարել շաքարավազի հետ, ավելացնել ալյուրը և կոկոսի փաթիլները: Վերջում ավելացնել տաք կաթը և լավ խառնել: Այս խառնուրդը լցնել կաթսայի մեջ, եփել մարմանդ կրակի վրա, եփելու ընթացքում հաճախ խառնել, երբ կրեմը կխտանա, վերցնել կրակից և սառացնել:
Քայլ 3
Ջեռոցամանը ձեթով պատել խմորներից կլոր-կլոր խմորներ պատրաստել, դնել ջեռոցամանի մեջ և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 10 րոպե:
Քայլ 4
Գլազուրի համար բոլոր բաղադրիչները միաին խառնել, եփել մարմանդ կրակի վրա, վերցնել կրակից երբ խառնուրդը խտացած կլինի:
Քայլ 5
Պատրաստի թխվածքաբլիթների վրա կրեմ քսել, ապա գլազուր, իսկ վերջում կոկոսի փաթիլներ :

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

2.2 / 5 28 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր