Կոկտեյլ հազի և կոկորդի ցավի համար
Բաղադրությունը
- 1 ձու
- 1 թեյի գդալ մեղր
- 0,5 բաժակ կաթ
- 25 գրամ կարագ
- 0,5 թեյի գդալ կակաոյի փոշի
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Վերցնում ենք ձվի սպիտակուցը, ավելացնում ենք 1 թեյի գդալ մեղրը ու հարում ենք հարիչով այնքան մինչև ստանանք համասեռ զանգված: Այնուհետև ավելացնում ենք կես բաժակ նախապես եռացրած կաթը և կարագը: Զանգվածը հարելուց հետո ավելացնում ենք 0,5 թեյի գդալ կակաոյի փոշի կրկին հարում ենք մինչև փոշու լուծվելը, և կոկտեյլը պատրաստ է:
Քայլ 2
Խորհուրդ է տրվում խմել գոլ վիճակում: Կոկտեյլը շատ օգտակար է հատկապես հազի և կոկորդի ցավի համար:
Մեկնաբանություններ
Ես էլ եմ լսել, որ այս կոկտեյլը լավ օգնում է, երբ կակորդի ցավ ես ունենում, կամ ունենում ես բրոնխների և թոքերի մրսածություն: