Պրյանիկ
Բաղադրությունը
- 2 ձվի դեղնուց
- 1,5 բաժակ շաքարավազ
- 2թդ. սոդա
- 3ճգ. քացախ
- 1,5 բաժակ գոլ կաթ
- 3Jճգ. ձեթ
- ալյուր
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ձվի դեղնուցը և շաքարավազը լավ հարել, ավելացնել սոդան նախապես քացախի մեջ լուծված վիճակում, հետո կաթը, ձեթը, վերջում ալյուրը: Այս ամենը խառնել այնքան, որ ստացվի միասեռ զանգված: Խմորից փոքր գնդիկներ պատրաստել և թխել:
Մեկնաբանություններ
Անպայման կփորձեմ
Շաքարաջուր պետք չի, այդ դեպքում սպիտակուցով բեզե ենք սարքում և եփած պրյանիկները մտցնում ենք բեզեի մեջ և նորից դնում ջեռոց։
էս վանեցու պրյանիկա
Ուղակի շաքարափոշի
Ես ինչ պրյանիկ եք գրել, բա սրա պրյանիկը ո՞րն է, բառը հուշում է, որ պրյաննի, այսինքն հոտավետ պետք է լինի, ես ճիշտ չեմ հիշում, բայց պատրաստել եմ: Անպայման դարչին ու մեղր էլ են լցնում, որ ալյուրը մուգ լինի, իսկ վերջում շաքարաջրի մասին ոչինչ չեք գրել:
Բա վրայի շաքարաջուրը ինչպես պատրաստեմ?