Լցոնած հավ
Բաղադրությունը
- 1 հավ,
- 600 գր. կարտոֆիլ,
- 3 ճգ. մայոնեզ,
- 3 ճգ. կետչուպ,
- աղ, պղպեղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կարտոֆիլը շատ մանր կտրատել, համեմել աղով և պղպեղով:
Քայլ 2
Հավը լավ մաքրել, փորի հատվածը լավ լվանալ և մեջը լցնել կարտոֆիլը, այնուհետև կարել: Մայոնեզը և կետչուպը իրար խառնել ավելացնել մի քիչ աղ: Այն քսել հավի վրա և հավը դնել ջեռոցը , եփել 180 աստիճան ջերմաստիճանում, 1 ժամ կամ ավելի:
Մեկնաբանություններ
Շատ գեղեցիկ և ախորժալի տեսք ունի