Նուտելլա
Բաղադրությունը
- 4 ձու
- 2 բաժակ շաքարավ,
- 3 ճգ. մեղր,
- 3 ճգ. կարագ,
- 3 ճգ քացախ,
- 1.5թգ. սոդա,
- 5ճգ. կակաո,
- 3 բաժակ ալյուր
- Կրեմ
- 2 բաժակ կաթ,
- 1շաքարավազ,
- 4 ճգ. ալյուր,
- 1 ձու:
- 1 տուփ խտացրած կաթ,
- 200գր. կարագ,
- վանիլին:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ձուն և շաքարավազը լավ հարել, ավելացնել մեդրը, կարագը քացախը, սոդան, կակաոն և եփել գոլորշու վրա 20 րոպե: Եփելուց հետո ավելացնել ալյուրը, բաժանել 6_7 գնդերի: Ջեռոցամանի տակ ձեթ ու ալյուր անել և խմորը բացել, ապա գնդերը հերթով թխել:
Քայլ 2
Կրեմ: Կաթը, ձուն, շաքարավազը և ալյուրը միասին խառնել և եփել կրակի վրա: Առանձին ամանի մեջ հարել կարագը, խտացրած կաթի և վանիլի հետ միասին, հետո ավելացնել կաթով պատրաստված կրեմը, միասին հարել: Առաջին լիստը դնել հակառակ կողմով և քսել կրեմը: Այս թխվածքը ունի իր հատուկ ձևը կտրելու:
Մեկնաբանություններ
Իսկ կտրելու ձևը ինչպե՞ս կարող ենք իմանալ