Սպագետի Ծաղկակաղամբով
Բաղադրությունը
- 400 գր. սպագետի,
- 200 գր. ծաղկակաղամբ,
- 100 գր. պանիր,
- պաքսիմատ,
- սոխ, կանաչի,
- ձեթ,
- աղ, պղպեղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սպագետին եփել այնպես, ինչպես գրված է պատրաստման եղանակի մեջ: Ծաղկակաղամբը խաշել և տապակել ձեթով: Առանձին թավայի մեջ սոխառած անել, ավելացնել ծաղկակաղամբը, սպագետին և մանր կտրատված կանաչին: Այս ամենը համեմել աղով և պղպեղով: Կրակից վերցնելուց հետո ավելացնել պանիրը և պաքսիմատը:
Մեկնաբանություններ
Շատ հետաքրքիր կերակրատեսակ է, անպայնման կպատրաստեմ, միայն գրեք ինչ պանիր և ինչ ձևով ավելացնել` կտրատված, թե քերած, նաև պաքսիմատը ինչ ձևով: Շնորհակալություն: