Ավոկադոն ջեռոցում
Բաղադրությունը
- 8 բաժնի համար
- 100մլ մայոնեզ
- ½ թգ համեմունքների փունջ
- 3ավոկադո
- 6թգ կիտրոնի հյութ
- 200գ ապխտած հավի միս
- 60գ պանիր
- ½ սոխի գլուխ
- 1պճեղ սխտոր
Պատրաստման եղանակը
Քայլ 1
1. Ավոկադոն լվանալ սառը ջրով, մեջտեղից երկարությամբ կտրել, հանել կորիզներն ու շրջել երկու կեսերը հակառակ ուղղությամբ: Ավոկադոի վրա լցնել կիտրոնի հյութը, որպեսզի չսևանա, համեմել համեմունքներով:
Քայլ 2
2. Կես գլուխ սոխը մանր կտրտել: Ապխտած հավի միսը մանր կտրտել քառակուսիներով: Սխտորը ճզմել, պանիրը քերել մանր քերիչով:
Քայլ 3
3. Հավի միսը, սոխն ու սխտորն իրար խառնել մայոնեզով:
Քայլ 4
4. Ստացված խառնուրդը լցնել ավոկադոի ամեն մի կեսի մեջ, քերած պանիրը շաղ տալ և 160° տաքացրած ջեռոցում պահել 15ր:
Քայլ 5
Պատրաստման ժամկետը 40ր
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։