Բացեք հիմա. ԳարնիրներԱվոկադոն ջեռոցում
Ավոկադոն ջեռոցում
Գարնիրներ

Ավոկադոն ջեռոցում

iLoveCooking 2010-08-16 2531 դիտում 3.4 / 10

Բաղադրությունը

  • 8 բաժնի համար
  • 100մլ մայոնեզ
  • ½ թգ համեմունքների փունջ
  • 3ավոկադո
  • 6թգ կիտրոնի հյութ
  • 200գ ապխտած հավի միս
  • 60գ պանիր
  • ½ սոխի գլուխ
  • 1պճեղ սխտոր

Պատրաստման եղանակը

Քայլ 1
1. Ավոկադոն լվանալ սառը ջրով, մեջտեղից երկարությամբ կտրել, հանել կորիզներն ու շրջել երկու կեսերը հակառակ ուղղությամբ: Ավոկադոի վրա լցնել կիտրոնի հյութը, որպեսզի չսևանա, համեմել համեմունքներով:
Քայլ 2
2. Կես գլուխ սոխը մանր կտրտել: Ապխտած հավի միսը մանր կտրտել քառակուսիներով: Սխտորը ճզմել, պանիրը քերել մանր քերիչով:
Քայլ 3
3. Հավի միսը, սոխն ու սխտորն իրար խառնել մայոնեզով:
Քայլ 4
4. Ստացված խառնուրդը լցնել ավոկադոի ամեն մի կեսի մեջ, քերած պանիրը շաղ տալ և 160° տաքացրած ջեռոցում պահել 15ր:
Քայլ 5
Պատրաստման ժամկետը 40ր

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.7 / 5 29 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր