Բացեք հիմա. ԱնուշեղենՖրանսիական գալիտ
Ֆրանսիական գալիտ
Անուշեղեն

Ֆրանսիական գալիտ

Մարիամ 2011-08-30 1249 դիտում 2.0 / 10

Բաղադրությունը

  • Անհրաժեշտ պարագաներ բլինչիկի շերտերի համար
  • 200գր ցորենի ալյուր,
  • 3ճաշի գդալ հնդկացորենի ալյուր,
  • 1 բաժակ կաթ,
  • 2 ձու,
  • 1-2 ճ գդալ բուսական. յուղ,
  • 1 բաժակ ջուր,
  • կես թեյի գդալ դարչին,
  • 1 ճաշի գդալ կոնյակ:
  • Անհրաժեշտ պարագաներ խճողակի համար
  • 125 գր դառը շոկոլադ,
  • 20 հատ նուշ,
  • 20 հատ ընկույզ,
  • կես բաժակ թթվասեր:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ալյուրները խառնել, ձուն հարել ավելացնել ալյուրին, կաթը ավելացնել աստիճանաբար, որպեսզի գնդեր չառաջանան, ավելացնել 1-2 ճաշի գդալ բուսական յուղը, կես թեյի գդալ դարչինը եվ լավ խառնել, այնուհետեվ ավելացնել կոնյակը եվ այնքան ջուր, որ դառնա բլինչիկի խմորի թանձրության: Պատրաստել բլինչիկի շերտեր:
Քայլ 2
Շոկոլադը հալեցնել ջրային բաղնիքի վրա, ավելացնել թթվասերը, ավելացնել ոչ շատ մանր կտրատած ընկույզը եվ նուշը: Ստացված զանգվածը լցնել բլինչիկի շերտերի վրա եվ փատաթել: Մի որոշ ժամանակ դնել սառնարանում նոր մատուցել:

Մեկնաբանություններ

Հասմիկ 2011-09-21

Շատ համեղ էր, շնորհակալություն:

Գնահատել բաղադրատոմսը

1.0 / 5 5 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր