Բացեք հիմա. ԹխվածքներՓոքրիկ Կեքսեր
Փոքրիկ Կեքսեր
Թխվածքներ

Փոքրիկ Կեքսեր

Նուեվա 2011-08-26 5072 դիտում 4.7 / 10

Բաղադրությունը

  • 3 ձու
  • 100 գր փափկած կարագ
  • կակաո ըստ ճաշակի
  • 1 թ գդ սոդա
  • 1 բաժակ կաթ
  • 2 բաժակ ալյուր

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ձուն լավ խառնել, ավելացնել կարագը, կաթը, սոդան և ալյուրը: Ստացվում է թույլ խմոր: Գդալով լցնել թղթե փոքրիկ կաղապարների մեջ, մինչև կաղապարների կեսը:Թխել 175º-ի տակ, գրեթե10-15 րոպե: Շատ պետք չի, որ բարձրանան, վերևի մասն ինչքան հարթ մնա, այնքան լավ, որ կարողանանք գեղեցիկ ձևավորել:Եթե ուզում ենք իմանալ թխվել են արդեն, թե ոչ, ջեռոցը բացում ենք, լուցկու հատիկով ծակում ենք կեքսերից մեկը: Եթե լուցկու հատիկն չոր է մնում, ուրեմն արդեն հանելու ժամանակն է: Թողնում ենք սառչեն ու ձևավորում ենք ըստ ճաշակի: Ես օգտագործել եմ Royal Icing: Եթե ինչ որ մեկին հետաքրքիր է, թե ինչպես է պատրաստվում, պատրաստման ձևը սիրով կտամ:

Մեկնաբանություններ

Նուեվա 2011-09-16

Royal Icing -ձվի սպիտակուցը խառնում ենք շաքարի փոշու հետ,մի քիչ լիմոնի հյութ կարելի է ավելացնել,գույներ,կակաո,եթե գույն չկա՝գազարի հյութ,մորու,ելակի,,,,:Միայն ձուն թարմ պիտի լինի,խմորեղենն աշխատեք մի շաբաթից ավել չպահել:

Լանա 2011-09-15

խնդրում եմ կասեք ինչպես է պատրաստվում

Գնահատել բաղադրատոմսը

2.4 / 5 66 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր