Կալլա
Բաղադրությունը
- 5ձու
- 1բ շաքարավազ
- 1թ/գ կոնյակ
- 1,5բ ալյուր
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սպիտակուցները հարել, մինչև լավ փրփրի, ավելացնել շաքարավազը: Ապա դեղնուցները հարել կոնյակով, ավելացնել ալյուրը: Խառնել իրար:
Քայլ 2
Ջեռոցի թիթեղը յուղոտել, վերցնել մեկական ճ/գ խմոր և թխել: Հենց վարդագունի, հանել և անմիջապես կալայի ձև տալ, կարելի է մեջը խնձորի շատ բարակ շերտ դնել և շաքարավազի փոշի ցանել:
Մեկնաբանություններ
Շնորհակալություն համեղ և քաղցր բաղադրատոմսի համար։