Լցոնված պղպեղներ
Բաղադրությունը
- 4 հատ քաղցր պղպեղ
- 3 հատ լոլիկ
- 1 գլուխ սոխ
- 1 բաժակ բրինձ
- մաղադանոս
- բուսական յուղ
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Բրինձը եփել նախօրոք աղ արված ջրում: Սոխը կտրատել քառակուսիներով, տապակել բուսական յուղում մինչև ոսկեգույն դառնալը, վրան ավելացնել կեղևազրկած և քառակուսիներով կտրատված լոլիկը, աղ անել: Լոլիկը եփելուց հետո ավելացնել եփած բրինձը: Ավելացնել մանր կտրատված մաղադանոսը: Համեմել սև պղպեղով:
Քայլ 2
Լվանալ պղպեղները, հեռացնել սերմերը չվնասելով այն:
Քայլ 3
Լցոնել պատրաստված միջուկով: Պղպեղները տապակել բուսական յուղի մեջ, կամ եփել ջեռոցում. Ըստ ճաշակի: Մատուցել տաք վիճակում: Բարի ախորժակ:
Մեկնաբանություններ
Իմ կարծիքով ավելի համեղ կստացվի: