Վատրուշկի (շոռակարկանդակ)
Բաղադրությունը
- 0,5լ կաթ
- 1կգ ալյուր
- 6ճ/գ շաքարավազ
- 50գր ձեթ
- 100 գր կարագ
- 1 ձու
- 2թ/գ խմորիչ
- 2ճ/գ թթվասեր
- 0,5 թ/գ աղ
- վանիլին
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Տաք կաթի մեջ լուծել խմորիչը,շաք.-ը,1բ ալյուր:Թողնել տաք տեղում 30ր:Հենց բարձրանա,խառնել մնացած մթերքները,հունցել խմոր`վերջում ավելացնելով նաև ձեթը:1,5 ժամ թողնել տաք տեղում:Այդ ընթացքում պատրաստել միջուկը-250գր կաթնածոռը հարել 4 ճ/գ շաքարավազի,1ձվի և վանիլինի հետ:Կարելի է նաև 1ճ/գ թթվասեր ու 2ճ/գ ալյուր ավելացնել:
Քայլ 2
Հենց խմորը հասունանա,փոքր գնդեր անել,էողնել 15 րոպե հանգստանան:Ապա բաժակի տակի մասը ալյուրոտել,սեղմել գնդերի վրա,անցքեր բացել և կաթնաշոռով մասսան լցնել անցքերի մեջ:Թողնել ևս 5ր Ստացվում է 12 գունդ:1 ձուն հարել 1թ/գ շաքարավազի հետ,քսել երեսներին,թխել 180 աստիճանի տակ,25-30ր:
Քայլ 3
Բարի ախորժակ...
Մեկնաբանություններ
Հենց էջը շատ հետաքրքիր է, ես շատ եմ օգտվում և շատ գոհ եմ: Կցանկանայի մրջերի սեղանի ձևավորում էլ լիներ: