Կարտոֆիլով Եվ Մսով Ուտեստ
Բաղադրությունը
- 200գր. աղացած միս,
- 1 հատ սոխ,
- 5 հատ կարտոֆիլ,
- 3 հատ լոլիկ,
- սև պղպեղ,
- կանաչի,
- ձեթ,
- աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սոխը, կանաչին մանր կտրատել, ավելացնել մսի վրա, ապա համեմել աղով և սև պղպեղով, և զանգվածը լավ խառնել: Ապա միսը տարածել ջեռոցամանի մեջ /նախապես ջեռոցամանի մեջ ձեթ լցնել/, վրան ավելացնել մանր կտրատված կարտոֆիլը, ապա կանաչին ու լոլիկը, հետո սև բիբարն ու աղը: Վրան շատ քիչ ձեթ լցնել և եփել ջեռոցում: Բարի Ախորժակ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։