Բացեք հիմա. ՆախուտեստներԼցոնած սմբուկ
Լցոնած սմբուկ
Նախուտեստներ

Լցոնած սմբուկ

Լուսինե 2011-08-13 2420 դիտում 4.5 / 10

Բաղադրությունը

  • 5 հատ միջին չափի սմբուկ
  • 450 գր շամպինիոն
  • 5 հատ պղպեղ ցանկալի է կարմիր
  • 4 գլուխ սոխ
  • 3 պճեղ սխտոր
  • 5 հատ լոլիկ առանց կլեպի
  • Աղ,պղպեղ,կանաչի:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Սմբուկի միջուկը դանակի ծայրով զգուշությամբ հանել, մանր կտրտել: Նույն ձևով կտրտել նաև պղպեղը, լոլիկը և սոխը:
Քայլ 2
Պատրաստել սոխառած, ավելացնել պղպեղը, թողնել 4 րոպե, ապա լցնել սմբուկի միջուկը, 7 րոպե տապակել, ավելացնել լոլիկը, աղը, պղպեղը և վերջում` մանր կտրատած կանաչին, սխտորը:
Քայլ 3
Սունկն առանձին տապակել 8-10 րոպե, խառնել իրար:
Քայլ 4
Սմբուկները լցոնել, դնել ջեռոցում և եփել 10 րոպե:
Քայլ 5
Բարի ախորժակ...

Մեկնաբանություններ

Վարդուհի 2011-08-30

Շատ համեղ է... բայց լցոնելիքը շատ է լինում 3 անգամ

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 12 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր