Լցոնած սմբուկ
Բաղադրությունը
- 5 հատ միջին չափի սմբուկ
- 450 գր շամպինիոն
- 5 հատ պղպեղ ցանկալի է կարմիր
- 4 գլուխ սոխ
- 3 պճեղ սխտոր
- 5 հատ լոլիկ առանց կլեպի
- Աղ,պղպեղ,կանաչի:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սմբուկի միջուկը դանակի ծայրով զգուշությամբ հանել, մանր կտրտել: Նույն ձևով կտրտել նաև պղպեղը, լոլիկը և սոխը:
Քայլ 2
Պատրաստել սոխառած, ավելացնել պղպեղը, թողնել 4 րոպե, ապա լցնել սմբուկի միջուկը, 7 րոպե տապակել, ավելացնել լոլիկը, աղը, պղպեղը և վերջում` մանր կտրատած կանաչին, սխտորը:
Քայլ 3
Սունկն առանձին տապակել 8-10 րոպե, խառնել իրար:
Քայլ 4
Սմբուկները լցոնել, դնել ջեռոցում և եփել 10 րոպե:
Քայլ 5
Բարի ախորժակ...
Մեկնաբանություններ
Շատ համեղ է... բայց լցոնելիքը շատ է լինում 3 անգամ