Բացեք հիմա. ԹխվածքներՄիկադո "Լիսպիկ"
Միկադո "Լիսպիկ"
Թխվածքներ

Միկադո "Լիսպիկ"

Սառա 2011-06-27 6815 դիտում 4.3 / 10

Բաղադրությունը

  • 4 ձու
  • 2 բաժակ շաքարի փոշի
  • 200գ. կարագ
  • 1բ. թթվասեր
  • 1թ.գ. սոդա
  • 2 բանկա խտացրած կաթ
  • 3ճ.գ շաքարավազ
  • 5ճ.գ կակաո
  • 10գ.կաթ
  • 1,5 բաժակ ընկույզ
  • 100գ. շոկոլադ
  • ալյուր

Պատրաստման եղանակը

Քայլ 1
ԽՄՈՐ-2 ձուն 100գ. կարագի և 1բ. շաքարի փոշու հետ հարել, ավելացնել 1թ.գ. սոդայի հետ խառնած 1բ. թթվասերը, հետո ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր: Սեղանի վրա ալյուր լցնել, խմորը բաժանել 7 գնդի, գրտնակով բացել, դնել թավայի թարս կողմի վրա և թխել:
Քայլ 2
ԿՐԵՄ- 2 ձուն 1բ. շաքարի փոշու հետ լավ հարել, առանձին ամանի մեջ հարել 100գ. կարագ, վրան ավելացնել 2 բանկա խտացրած կաթ: 3ճ.գ կակաոն 3ճ.գ
Քայլ 3
շաքարավազի հետ խառնել, ավելացնել 10գ. կաթ այնքան, որ ստացվի գլազուր: Այս 3-ը խառնել իրար, լավ հարել, ավելացնել վանիլին:
Քայլ 4
Կրեմը քսել շերտերին, վերևի շերտին ավելացնել մանր կտրտած ընկույզ և շոկոլադ: Վրան հերմետիկ ծածկել, թողնել 12 ժամ, որ փափկի:

Մեկնաբանություններ

Գեղեցիկ 2012-03-17

Շատ լավ, համով բաղադրատոմսեր են, շատ շնորհակալություն

Նադյա 2011-12-27

Այս ինչ լավ բաժին է, հիշում ես ամեն հին ու նոր ճաշերը և խմորեղենները: Շնորհակալություն Ձեզ:

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 61 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր