Սնկով Լցոնած Խոզի Միս
Բաղադրությունը
- 600գ խոզի միս,
- 25գ չոր սունկ,
- 1/2 կիտրոնի հյութ,
- կարագ,
- տապակելու համար 2 պճեղ սխտոր,
- 1/2 արգանակ,
- աղ, պղպեղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սունկը մեկ գիշեր թողնել ջրի մեջ, իսկ ավելի լավ է կաթի: Թրջած սունկը կտրատել բարակ կտորների, միսը լցոնել միջուկով եվ թելով փաթաթել: Մսի վրա լցնել կիտրոնի հյութ, թողնել 15 րոպե, համեմել աղով, պղպեղով եվ սխտորով թեթեվակի տապակել: Հեռացնել սխտորը, ավելացնել արգանակը եվ թողնել թույլ կրակի վրա: Պատրաստի մսից հեռացնել թելը եվ օղակաձեվ կտրտել:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։