Ելակով թխվածք
Բաղադրությունը
- 8 ձվի սպիտակուց
- 1 ճաշի գդալ սպիտակ քացախ
- 1 թեյի գդալ վանիլինի հյութ (էքստրակտ)
- 1/4 թեյի գդալ աղ
- 2 բաժակ շաքարավազ
- 3 բաժակ կտրատված թարմ ելակ
- 1+1/2 բաժակ հարած սերուցք
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ձվի սպիտակուցները լցնել հարիչի մեջ և թողնել 30 րոպե սենյակային ջերմաստիճանում: Հարիչով հարել ձվի սպիտակուցները, քացախը, վանիլինն ու աղը միջին արագությամբ մինչև որ թույլ սրածայր գագաթներ կառաջանան: Աստիճանաբար լցնել շաքարավազ, մոտ 2 ճաշի գդալ ու հարել մինչև որ թանձր ու փայլուն սրագագաթներ կառաջանան և շաքարավազն էլ կլուծվի:
Քայլ 2
Լցնել յուղոտած 10 մատնաչափ հաստությամբ թավայի մեջ: Թխել 300 աստիճան ջերմաստիճանով` 55-65 վայրկյան կամ մինչև թույլ շագանակագույն դառնան: Բեզեները տեղադրել ափսեի մեջ, որպեսզի սառի: Մատուցել ելակներով ու հարած սերուցքով: Ավելացածները պահել սառնարանում:
Մեկնաբանություններ
ՇԱՏ ՀԱՄՈՎ ԵՐ