Բանանով և Կիվիով Տորթ
Բաղադրությունը
- Խմոր
- 13-15ձու
- 1.5-2բաժակ շաքարավազ
- 2.5 բաժակ ալյուր
- Կրեմ
- 0.6կգ կարագ
- 1 խտ. կաթ(ցանկության դեպքում նաև շաքարի փոշի)
- վանելին
- 3 բանան և կիվի
Պատրաստման եղանակը
Քայլ 1
11 ձվի սպիտակուցը լավ հարել մինչև խմորը կխտանա, ապա ավելացնել շաքարավազը, (մյուս սպիտակուցները պահել բեզեի համար) լավ հարելուց հետո ավելացնել ձվի դեղնուցները եվ վերջում ալյուրը: Որպեզի խմորը չկպչի կաթսան պետք է ձեթով, ապա ալյուրով պատել: Տորթը թխել 150-200աստիճանում: (Նշեմ նաև որ բանանը կտրտում և դնում են բիսկվիթի մեջ):
Մեկնաբանություններ
Շատ լավ կայք է:
Տեսքը շատ լավն է, անպայման փորձելու եմ:
Հուսով եմ` լավ կստացվի...
Շատ համեղ է: Շնորհակալություն: Իսկ ես պատրաստում եմ ձվերը միանգամից հարելով: Այդ պատճառով էր երևի, որ խմորը թխելուց հետո նստում է: