Վաֆլիով Եվ Ելակով Քաղցրավենիք
Բաղադրությունը
- 2 հատ վաֆլիի լիստ
- 250 գր. կաթնային թխվածքաբլիթ
- 250 գր. ընկույզ
- 4 ստիպակուց
- 100գր. շաքարավազ
- 500-700գր. միջին չափսի ելակ
- Կրեմ՝
- 250 գր. կարագ
- 4 դեղնուց
- 150 -250գր. շաքարի փոշի
- Գլազուր
- 100 գր. շոկոլադ
- 50 գր. կարագ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ձվի սպիտակուցը լավ հարել ընթացքում քիչ քիչ շաքարավազ ավելացնելով: Թխվածքաբլիթն ու ընկույզը լավ մանրացնել բլենդերով կամ այլ եղանակով: Այս երկուսը խառնել իրար: Վաֆլու լիստի վրա հավասարապես տարածել այս խառնուրդը, ապա վրան շարել ելակները, նախապես մաքրել, լվանալ և դնել թղթի անձեռոցիկի վրա, որպեսզի ջրային մասը անցնի: Եթե ելակը մեծ է, բաժանել երկու մասի:
Քայլ 2
Կրեմի պատրաստման համար փափկեցված կարագը, ձվի դեղնուցը և շաքարի փոշին միասին լավ հարել: Ապա տարածել ելակի վրա, այն ծածկել երկրորդ վաֆլու լիստով:
Քայլ 3
Գլազուրի համար շոկոլադը և կարագը հալեցնել գոլորշու վրա: Ապա այն լցնել տորթի վրա: Դնել սառնարանում մի քանի ժամ, ապա մատուցել:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։