Բացեք հիմա. ԱնուշեղենՎաֆլիով Եվ Ելակով Քաղցրավենիք
Վաֆլիով Եվ Ելակով Քաղցրավենիք
Անուշեղեն

Վաֆլիով Եվ Ելակով Քաղցրավենիք

Հասմիկ 2011-05-25 4171 դիտում 4.5 / 10

Բաղադրությունը

  • 2 հատ վաֆլիի լիստ
  • 250 գր. կաթնային թխվածքաբլիթ
  • 250 գր. ընկույզ
  • 4 ստիպակուց
  • 100գր. շաքարավազ
  • 500-700գր. միջին չափսի ելակ
  • Կրեմ՝
  • 250 գր. կարագ
  • 4 դեղնուց
  • 150 -250գր. շաքարի փոշի
  • Գլազուր
  • 100 գր. շոկոլադ
  • 50 գր. կարագ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ձվի սպիտակուցը լավ հարել ընթացքում քիչ քիչ շաքարավազ ավելացնելով: Թխվածքաբլիթն ու ընկույզը լավ մանրացնել բլենդերով կամ այլ եղանակով: Այս երկուսը խառնել իրար: Վաֆլու լիստի վրա հավասարապես տարածել այս խառնուրդը, ապա վրան շարել ելակները, նախապես մաքրել, լվանալ և դնել թղթի անձեռոցիկի վրա, որպեսզի ջրային մասը անցնի: Եթե ելակը մեծ է, բաժանել երկու մասի:
Քայլ 2
Կրեմի պատրաստման համար փափկեցված կարագը, ձվի դեղնուցը և շաքարի փոշին միասին լավ հարել: Ապա տարածել ելակի վրա, այն ծածկել երկրորդ վաֆլու լիստով:
Քայլ 3
Գլազուրի համար շոկոլադը և կարագը հալեցնել գոլորշու վրա: Ապա այն լցնել տորթի վրա: Դնել սառնարանում մի քանի ժամ, ապա մատուցել:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 42 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր