Նրբաբլիթը Հազարով և Տապակած Սնկով
Բաղադրությունը
- Պատրաստի նրբաբլիթի խմոր
- Սունկ շամպինիոն,
- Հազար,
- Սոխ,
- Թթվասեր,
- Աղ,
- Սև Պղպեղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Նրբաբլիթի խմորից պատրաստել ցանցատիպ լիստեր, որի համար մեզ անհրաժեշտ է պլաստմասե շիշ: Այդ շշի փականի եզրում մի անց բացել, ոչ շատ մեծ, ապա խմորը լցնել շշի մեջ: Այդ շշի օգնությամբ ցանցանման լիստեր պատրաստել և տապակել երկու կողմից: Պատրաստի խմորի վրա դնել մեկ հատ հազար, վրան թթվասեր քսել: Միջուկի համար սունկը նախապես խաշել, մանր կտրատել և տապակել սոխի հետ, համեմել աղով և սև պղպեղով: Միջուկը ավելացնել հազարի վրա զգուշությամբ փաթաթել և մատուցել:
Մեկնաբանություններ
wow, Լիլ ջան շատ հետաքրքիր միտք է, շնորհակալ եմ