Բացեք հիմա. ԱնուշեղենՆարնջի Ժելլե Շոկոլադե Մուսով
Նարնջի Ժելլե Շոկոլադե Մուսով
Անուշեղեն

Նարնջի Ժելլե Շոկոլադե Մուսով

Կարինա 2011-04-27 1187 դիտում 4.1 / 10

Բաղադրությունը

  • 150մլ թարմ քամած նարնջի հյութ (երկու նարինջը բավական է),
  • 1,5ճգ շաքարավազ
  • 10գր ժելատին
  • 100գր կաթնային շոկոլադ
  • 250մլ յուղային սերուցք:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Նարնջի հյութը և շաքարավազը միասին դնել գազօջախին, եփել մինչև եռալը: Ժելատինը հալեցնել գոլորշու վրա, ապա ավելացնել տաք նարնջի հյութին: Հետո թողնել մի քիչ սառչի և լցնել բաժակների մեջ: Լավ սառչելուց հետո դնել սառնարանում երկու ժամ:
Քայլ 2
Շոկոլադե մուսը պատրաստելու համար շոկոլադը մանրացնել և հալեցնել գոլորշու վրա: Սերուցքը լավ հարել, վրան ավելացնել շոկոլադը և լավ խառնել: Մուսը ավելցանել բաժակների մեջ, ապա կրկին դնել սառչելու երեք ժամ: Մատուցելիս մի քանի րոպե պահել տնային ջերմաստիճանում, ապա մատուցել: Զարդարել քերված շոկոլադով:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 10 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր