Բացեք հիմա. ԿարկանդակներՄսով կարկանդակ
Մսով կարկանդակ
Կարկանդակներ

Մսով կարկանդակ

Լիաննա 2010-05-10 4235 դիտում 3.6 / 10

Բաղադրությունը

  • Խմորի համար`
  • 250 գր. թթվասեր,
  • 250 գր. մայոնեզ,
  • 300-350 գր. ալյուր,
  • 3 ձու,
  • 1 թգ. սոդա,
  • աղ:
  • Միջուկի համար`
  • 300 գր. հավի միս,
  • 400 գր. կարտոֆիլ,
  • սոխ,
  • պղպեղ, աղ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Թթվասերը և մայոնեզը իրար խառնել, ավելացնել ձուն, աղ անել և նորից խառնել: Այս ամենի վրա լցնել սոդան, ալյուրը, որպեսզի ստացվի խիտ մասսա:
Քայլ 2
Միջուկի պատրաստման համար, սոխը կլորավուն կտրատել, իսկ միսը և կարտոֆիլը կտրատել խորանարդիներով: Այս ամենը խառնել իրար, համեմել աղով և պղպեղով:
Քայլ 3
Կաթսան ձեթով պատել, խմորի մի մասը լցնել կաթսայի մեջ, տարածել, վրան լցնել միջուկը, այնուհետև խմորի մյուս մասով ծածկել միջուկը: Եփել 180 աստիճան ջերմաստիճանում: Եթե վերևի մասը արագ կարմրի կարող եք ֆոլգայով փակել:

Մեկնաբանություններ

Լիա 2012-05-22

Արտակարգ համով էր, շնորհակալություն

Արամաեիս 2012-03-13

մսով պերաշկու ռեցեպտ կուղարկեկ խնթրումեմ

Գնահատել բաղադրատոմսը

1.8 / 5 23 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր