Բացեք հիմա. ՆախուտեստներՊանրով և ընկույզով լցոնած շամպինիոններ
Պանրով և ընկույզով լցոնած շամպինիոններ
Նախուտեստներ

Պանրով և ընկույզով լցոնած շամպինիոններ

ANI BEST 2011-04-07 1310 դիտում 3.6 / 10

Բաղադրությունը

  • 6 չափաբաժնի համար
  • 12 մեծ շամպինիոն
  • 125գ պանիր` պղպեղով
  • 1 բաժակ ընկույզ
  • 2 պճեղ սխտոր
  • 2 ճյուղ մաղադանոս
  • 2 ճյուղ թարխուն
  • 4ճ/գ 9% յուղայնությամբ սերուցք
  • մի պտղունց մշկընկույզ
  • 1.5ճ/գ բուսայուղ
  • աղ,պղպեղ` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
1. Շամպինիոնները լվանալ, չորացնել: Ոտիկները գլխիկներից առանձնացնել, կեղևահան անել: Գլխիկները մի կողմ դնել, իսկ ոտիկները կտրտել: Սխտորը մաքրել, կտրտել, մաղադանոսը և թարխունը լվանալ և մանր կտրտել:
Քայլ 2
2. Չոր թավան տաքացնել, ընկույզները բովել 4 րոպե` անընդհատ խառնելով: Վերցնել կրակից, թողնել հովանա, ապա կտրտել:
Քայլ 3
3. Թավայի մեջ տաքացնել բուսայուղը և շամպինիոնները տարբեր կողմերից տապակել: Թողնել հովանա:
Քայլ 4
4. Պանիրը կտրտել ոչ մեծ խորանարդիկների պես:
Քայլ 5
5. Թասիկի մեջ խառնել պանիրը, ընկույզը, սխտորը, կտրտած կանաչին, կտրտած սունկը, ավելացնել սերուցքը: Համեմել մշկընկույզով, աղով ու պղպեղով, խառնել:
Քայլ 6
6. Շամպինիոնների գլխիկները լցոնել և տեղավորել նախապես 200 աստիճան տաքացած ջեռոցում, թողնել 7 րոպե: Կարող եք մատուցել և որպես տաք, և որպես սառը ուտեստ:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.8 / 5 14 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր