Ելակով և Կաթնաշոռով Սուֆլե
Բաղադրությունը
- 50մլ. կաթ
- 1.5թգ. ժելատին
- 100գր. կաթնաշոռ,
- 2 հատ ձու
- 150գր. շաքարավազ
- 1ճգ. լիմոնի հյութ
- 1ճգ. կոնյակ կամ լիկյոր
- ելակ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ելակը մանրացնել: Տաք կաթի մեջ խառնել ժելատինը: Ջրի գոլորշու վրա հարել ձուն շաքարավազի հետ միասին, ապա ավելացնել լիմոնի հյութը և լիկյորը: Երբ զանգվածը կխտանա, վերցնել կրակից և հարել ևս մի քանի րոպե:
Քայլ 2
Երբ զանգվածը մի քիչ սառչի, ավելացնել կաթնաշոռը և լավ հարել, ապա ավելացնել կաթը և շարունակել հարելը: Խորը ափսեի մեջ դնել սննդի համար նախատեսված ցելեֆոն, ապա լցնել սուֆլեի մի մասը, ապա մանրացված ելակը և նորից սուֆլեն: Դնել սառնարանում, որպեսզի լավ սառչի: Այնուհետև մատուցել:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։