Բացեք հիմա. ԱնուշեղենԵլակով և Կաթնաշոռով Սուֆլե
Ելակով և Կաթնաշոռով Սուֆլե
Անուշեղեն

Ելակով և Կաթնաշոռով Սուֆլե

Մակդա 2011-04-04 2332 դիտում 4.1 / 10

Բաղադրությունը

  • 50մլ. կաթ
  • 1.5թգ. ժելատին
  • 100գր. կաթնաշոռ,
  • 2 հատ ձու
  • 150գր. շաքարավազ
  • 1ճգ. լիմոնի հյութ
  • 1ճգ. կոնյակ կամ լիկյոր
  • ելակ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ելակը մանրացնել: Տաք կաթի մեջ խառնել ժելատինը: Ջրի գոլորշու վրա հարել ձուն շաքարավազի հետ միասին, ապա ավելացնել լիմոնի հյութը և լիկյորը: Երբ զանգվածը կխտանա, վերցնել կրակից և հարել ևս մի քանի րոպե:
Քայլ 2
Երբ զանգվածը մի քիչ սառչի, ավելացնել կաթնաշոռը և լավ հարել, ապա ավելացնել կաթը և շարունակել հարելը: Խորը ափսեի մեջ դնել սննդի համար նախատեսված ցելեֆոն, ապա լցնել սուֆլեի մի մասը, ապա մանրացված ելակը և նորից սուֆլեն: Դնել սառնարանում, որպեսզի լավ սառչի: Այնուհետև մատուցել:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 22 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր