Բացեք հիմա. ՃաշատեսակներԲրնձով Տորթ
Բրնձով Տորթ
Ճաշատեսակներ

Բրնձով Տորթ

Կարինա 2011-03-30 4855 դիտում 4.2 / 10

Բաղադրությունը

  • 2 ճգ. կլոր բրինձ,
  • 4 հատ ձու,
  • 2 հատ սոխ,
  • 8 հատ նրբերշիկ,
  • 3ճգ թթվասեր,
  • 50գր. պանիր,
  • սամիթ,
  • աղ, պղպեղ, և ցանկության դեպքում այլ համեմունքներ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Բրինձը խաշել և թողնել, որ սառչի: Ձվի սպիտակուցները առանձնացնել դեղնուցից, սպիտակուցները լավ հարել և ավելացնել բրինձին: Բրինձին ավելացնել նաև մանրացված սամիթը, աղը պղպեղը և այլ համեմունքները: Ապա զգուշությամբ խառնել: Սոխը կտրատել և ձեթի մեջ տապակել: Սառչելուց հետո խառնել ձվի դեղնուցի հետ միասին:
Քայլ 2
Տակդիրը ձեթով պատել, վրան տարածել բրինձի մի մասը, ապա սոխառացը, հետո երկու մասի բաժանված նրբերշիկները, ավելացնել մնացած բրինձը, թթվասեր քսել, և քերիչով անցկացված պանիր լցնել վրան: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 35 րոպե: Բարի Ախորժակ:

Մեկնաբանություններ

Ruzanna 2012-03-10

Շատ Կամո Մակարյան

Արմինե Մ. 2011-04-02

Համեղ է: Կարելի է նաև նրբերշիկի փոխարեն աղացած միս/տապակած/ ավելացնել:

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 37 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր