Բացեք հիմա. ՃաշատեսակներՍմբուկը լոլիկով և սնկով
Սմբուկը լոլիկով և սնկով
Ճաշատեսակներ

Սմբուկը լոլիկով և սնկով

Անուշ 2010-05-10 2940 դիտում 4.4 / 10

Բաղադրությունը

  • 500 գր. սմբուկ,
  • 300 գր. սունկ,
  • 250 գր. լոլիկ,
  • 200 գր. թթվասեր,
  • 100 գր. պանիր,
  • 2-3 հատիկ սխտոր,
  • ձեթ, աղ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Սմբուկը կլորավուն կտրատել, աղ անել և այդպես թողնել կես ժամ: Սունկը մանրացնել, ձեթի մեջ տապակել և աղ անել: Լոլիկը նույնպես կլորավուն կտրատել: Սխտորը մանրացնել և խառնել թթվասերի հետ:
Քայլ 2
Սմբուկը շարել կաթսայի մեջ, յուրաքանչյուր սմբուկի վրա դնել մի քանի հատ սունկ, որի վրա էլ դնել լոլիկը, թթվասեր քսել և պանիր շաղ տալ վրան:
Քայլ 3
Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 30-35 րոպե: Զարդարել սամիթով:

Մեկնաբանություններ

Արփինե 2011-04-19

Շաաաատ համեղ ոււտեստ է:

Գնահատել բաղադրատոմսը

2.2 / 5 18 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր