Անուշեղեն Դեղձով
Բաղադրությունը
- 400 գր. պահածոյացված դեղձ
- 2 ճգ. նարինջի հյութ
- մի քիչ վանիլի փոշի
- 1թգ. լիկյոր:
- Սոուսի համար
- 3 ձվի դեղնուց
- 1ճգ, շաքարավազ
- 1/2 բաժակ կաթ
- վանիլին ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Դեղձը դնել մարմանդ կրակի վրա ավելացնել նարնջի հյութը, վանիլի փոշին և լիկյորը, ապա խառնել մինչև եռալը: Հետո թողնել, որ սառչի: Ձվի դեղնուցները հարել շաքարավազի հետ, ավելացնել կաթը և վանիլի փոշին: Մարմանդ կրակի վրա եփել այնքան, մինչև զանգվածը կխտանա, հետո թողնել, որ սառչի: Դվից պատրաստված զանգվածը խառնել դեղձի հետ, ապա լցնել մատուցվող բաժակների մեջ, վրան ավելացնել բարակ շերտերով կտրատված դեղձը, ապա մատուցել:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։