Պնդուկի կույտ
Բաղադրությունը
- Բաղադրատոմս 6 անձի համար
- 150 գր սև շոկոլադ
- 400 գ մաքրած պնդուկ
- 100 գր Mondine Balocco
- 130 գր կարագ
- 50 գր շաքարավազ
- 1 ճաշի գդալ կոնյակ կամ լիկյոր
- 1 չկեղևահանված նարինջ
- դառը կակաո
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Պատրաստման ժամանակը ` 20 րոպե
Քայլ 2
Եփման ժամանակը` 20 րոպե
Քայլ 3
Մասնատել շոկոլադը և հալեցնել գազօջախի վրա հաճախակի խառնելով: Ավելացնել փոքր կտորներով կտրատած կարագը, ապա հարիչով շատ լավ հարել: Ավելացնել փշրած Mondine Balocco թխվածքաբլիթները և լցնել այդ ամենը մի թասի մեջ: Աղալ պնդուկը, լցնել թասի մեջ, ապա խառնուրդը վերջնական հարել հարիչով: Շարունակելով խառնել ավելացնել շաքարավազ, կոնյակ կամ լիկյոր և 1 ճաշի գդալ քերած նարնջի կեղև (միայն դեղին մասերը): Ստացվածը լցնել քառակուսաձև թասի մեջ, թաց գդալով հարթեցնել և պահել սառցարանում 12 ժամից ոչ պակաս: Մատուցման ժամանակ տորթը հանել թասից, վրան մաղել դառը կակաոյի փոշին: Ըստ ճաշակի և ցանկության զարդարել շագանակներով և կոզինախով: Բաժանել շերտերի և մատուցել:
Քայլ 4
Բարի ախորժակ Balocco-ից:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։