Բացեք հիմա. ԱնուշեղենՊնդուկի կույտ
Պնդուկի կույտ
Անուշեղեն

Պնդուկի կույտ

BALOCCO 2011-03-03 1460 դիտում 3.3 / 10

Բաղադրությունը

  • Բաղադրատոմս 6 անձի համար
  •  150 գր սև շոկոլադ
  •  400 գ մաքրած պնդուկ
  •  100 գր Mondine Balocco
  •  130 գր կարագ
  •  50 գր շաքարավազ
  •  1 ճաշի գդալ կոնյակ կամ լիկյոր
  •  1 չկեղևահանված նարինջ
  •  դառը կակաո

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Պատրաստման ժամանակը ` 20 րոպե
Քայլ 2
Եփման ժամանակը` 20 րոպե
Քայլ 3
Մասնատել շոկոլադը և հալեցնել գազօջախի վրա հաճախակի խառնելով: Ավելացնել փոքր կտորներով կտրատած կարագը, ապա հարիչով շատ լավ հարել: Ավելացնել փշրած Mondine Balocco թխվածքաբլիթները և լցնել այդ ամենը մի թասի մեջ: Աղալ պնդուկը, լցնել թասի մեջ, ապա խառնուրդը վերջնական հարել հարիչով: Շարունակելով խառնել ավելացնել շաքարավազ, կոնյակ կամ լիկյոր և 1 ճաշի գդալ քերած նարնջի կեղև (միայն դեղին մասերը): Ստացվածը լցնել քառակուսաձև թասի մեջ, թաց գդալով հարթեցնել և պահել սառցարանում 12 ժամից ոչ պակաս: Մատուցման ժամանակ տորթը հանել թասից, վրան մաղել դառը կակաոյի փոշին: Ըստ ճաշակի և ցանկության զարդարել շագանակներով և կոզինախով: Բաժանել շերտերի և մատուցել:
Քայլ 4
Բարի ախորժակ Balocco-ից:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.6 / 5 16 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր