Մեղրով Թխվածք
Բաղադրությունը
- Խմոր`
- 6 հատ ձու
- 15 հատ ընկույզ
- 600գր. ալյուր
- 1թգ. սոդա
- 3ճգ. մեղր
- 200գր. շաքարավազ:
- Կրեմ`
- 500գր. թթվասեր
- 250-300գր. շաքարի փոշի:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ձուն հարել շաքարավազի հետ: Ավելացնել սոդա, մեղրը /եթե սառած է, ապա հալեցնել գոլորշու վրա, նոր ավելացնել խմորին/, մանրացված ընկույզը լավ խառնելուց հետո ավելացնել աստիճանաբար ավելացնել ալյուրը և խառնել: Խմորը պետք է ստացվի խիտ խմոր: Ապա դնել սառնախցիկում 2 ժամ: Տադիրը ձեթով պատել, ապա դնել կալկան և վրան լցնել խմորը: Եփել 200 աստիճան ջերմաստիճանում: Խմորից պետք է պատրաստել 4 լիստեր:
Քայլ 2
Կրեմի պատրաստման համար թթվասերի հետ խառնել շաքարի փոշին, ապա դնել սառնարանում, որ սառչի:
Քայլ 3
Զարդարել ըստ ճաշակի:
Մեկնաբանություններ
Ինձ թվում է շատ համեղ կլինի: