Մակարոնը Լոլիկի Սոուսով
Բաղադրությունը
- 500գր. մակարոն
- 200գր. լոլոիկ
- 100գր. լոլիկի մածուկ
- 2 պճեղ սխտոր
- մի քանի հատ ռեհան
- մի քիչ կարմիր կծու պղպեղ
- աղ :
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Մակարոնը նախապես եփել: Լոլիկը կեղևազատել, սխտորը մանր կտրատել, այս երկուսը միասին խառնել և եփել 5 րոպե: Հետո ավելացնել լոլիկի մածուկը և եփել ևս 5 րոպե: Վերջում ավելացնել կտրատված ռեհանը, կծու պղպեղը և մի քիչ աղ: Այս սոուսը լցնել մակարոնի վրա, լավ խառնել և տաքացնել: Ահա և պատրաստ է, կարող եք մատուցել:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։