Համեղ Անուշեղեն
Բաղադրությունը
- Կերմի համար`
- 100մլ կաթ,
- 2 հատ դեղնուց,
- 20գր. շաքարի փոշի,
- 50մլ սերուցք,
- մի քիչ վանիլի փոշի:
- Կարամելի Սոուսի համար`
- 50գր. շաքարավազ,
- 100մլ. սերուցք,
- 50գր. խտացրած կաթ,
- 20մլ սպիտակ գինի,
- 10մլ. լիմոնի հյութ:
- Ելակի Սոուսի համար`
- 200գր. ելակ/սառեցված կամ թարմ/,
- 50գր. շաքարավազ,
- 2 ճգ. ջուր:
- Շոկոլադե Սոուսի համար`
- 100 գր. շոկոլադ,
- 50մլ սերուցք:
- Մանդարինի Սոուսի համար`
- 3 հատ մանդարին,
- 2ճգ շաքարավազ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կրեմի համար կաթը, սերուցքը, դեղնուցները, շաքարի փոշին և վանիլի փոշին լավ խառնել, եփել մարմանդ կրակի վրա այնքան, մինչև խտանալը: Հետո վերցնել կրակից և թողնել, որ սառչի:
Քայլ 2
Կարամելի Սոուսի համար սերուցքը, շաքարավազը, գինին, լիմոնի հյութը լավ հարել, դնել մարմանդ կրակին և եփել մինչև խտանալը: Կրակից վերցնելուց հետո ավելացնել խտացրած կաթը, խառնել և թողնել, որ սառչի:
Քայլ 3
Ելակի սոուսի համար, բոլոր բաղադրիչները լավ հարել բլենդերով:
Քայլ 4
Շոկոլադե սոուսի համար սերուցքը և շոկոլադը դնել մարմանդ կրակին և եփել մինչև խտանալը:
Քայլ 5
Մանդարինի սոուսի համար մանդարինը և շաքարավազը լավ հարել բլենդորով:
Քայլ 6
Բաժակի մեջ լցնել սոուսը, ապա կրեմը և նորից սոուսը, թողնել սառնարանում մի քանի ժամ, հետո մատուցել:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։