Բացեք հիմա. ԱնուշեղենՀամեղ Անուշեղեն
Համեղ Անուշեղեն
Անուշեղեն

Համեղ Անուշեղեն

Լիլիթ 2011-02-19 1541 դիտում 3.6 / 10

Բաղադրությունը

  • Կերմի համար`
  • 100մլ կաթ,
  • 2 հատ դեղնուց,
  • 20գր. շաքարի փոշի,
  • 50մլ սերուցք,
  • մի քիչ վանիլի փոշի:
  • Կարամելի Սոուսի համար`
  • 50գր. շաքարավազ,
  • 100մլ. սերուցք,
  • 50գր. խտացրած կաթ,
  • 20մլ սպիտակ գինի,
  • 10մլ. լիմոնի հյութ:
  • Ելակի Սոուսի համար`
  • 200գր. ելակ/սառեցված կամ թարմ/,
  • 50գր. շաքարավազ,
  • 2 ճգ. ջուր:
  • Շոկոլադե Սոուսի համար`
  • 100 գր. շոկոլադ,
  • 50մլ սերուցք:
  • Մանդարինի Սոուսի համար`
  • 3 հատ մանդարին,
  • 2ճգ շաքարավազ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Կրեմի համար կաթը, սերուցքը, դեղնուցները, շաքարի փոշին և վանիլի փոշին լավ խառնել, եփել մարմանդ կրակի վրա այնքան, մինչև խտանալը: Հետո վերցնել կրակից և թողնել, որ սառչի:
Քայլ 2
Կարամելի Սոուսի համար սերուցքը, շաքարավազը, գինին, լիմոնի հյութը լավ հարել, դնել մարմանդ կրակին և եփել մինչև խտանալը: Կրակից վերցնելուց հետո ավելացնել խտացրած կաթը, խառնել և թողնել, որ սառչի:
Քայլ 3
Ելակի սոուսի համար, բոլոր բաղադրիչները լավ հարել բլենդերով:
Քայլ 4
Շոկոլադե սոուսի համար սերուցքը և շոկոլադը դնել մարմանդ կրակին և եփել մինչև խտանալը:
Քայլ 5
Մանդարինի սոուսի համար մանդարինը և շաքարավազը լավ հարել բլենդորով:
Քայլ 6
Բաժակի մեջ լցնել սոուսը, ապա կրեմը և նորից սոուսը, թողնել սառնարանում մի քանի ժամ, հետո մատուցել:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.8 / 5 14 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր