Սմբուկով ռուլետ
Բաղադրությունը
- 2 մեծ սմբուկ,
- 300 գր. լոլիկ,
- 150 գր. վիտչինա,
- 150 գր. գազար,
- աղ, ձեթ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սմբուկը կեղևազրկել, լվանալ, երկարավուն կտրել և համեմել աղով: Լոլիկը մանր կտրատել, գազարը քերիչով անցկացնել, վիտչինան կտրատել ոչ մեծ կտորներով: Գազարը ձեթի մեջ տապակել, ավելացնել լոլիկը, մի քիչ եփելուց հետո, թողնել, որ սառչի:
Քայլ 2
Սմբուկը ձեթի մեջ տապակել, սառչելուց հետո վրան դնել խառնուրդը և վիտչինան: Փաթաթել և իրար ամրացնել փայտիկով:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։