Պաղպաղակով Անուշեղեն Վալենտին
Բաղադրությունը
- 400գր. ելակ, կամ ցանկացած այլ հատապտուղ
- 180գր. վանիլային պաղպաղակ
- սառը ջուր
- 3 թգ. շաքարի փոշի:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ելակը բլենդերով լավ հարել: Պաղպաղակը, 250գր. հարած ելակը լավ խառնել, լցնել սրտաձև ֆորմաների մեջ և դնել սառնարանում, որ լավ սառչի: Սոուսի համար մնացած ելակը, շաքարի փոշին և ջուրը կրկին բլենդերով լավ հարել:
Քայլ 2
Պաղպաղակը դնել մատուցվող ափսեի մեջ, լցնել ելակե սոուսը և զարդարել ըստ ճաշակի:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։