Բացեք հիմա. ԱնուշեղենՍուրճով, Սերուցքով Անուշեղեն
Սուրճով, Սերուցքով Անուշեղեն
Անուշեղեն

Սուրճով, Սերուցքով Անուշեղեն

Դիանա 2011-02-05 1541 դիտում 4.1 / 10

Բաղադրությունը

  • 500 մլ. սերուցք
  • 200 մլ կաթ
  • 200 մլ. եփած սառը սուրճ
  • 200գր շաքարավազ
  • 20գր. ժելատին
  • շոկոլադե գնդիկներ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ժելատինը լցնել 200մլ. եռացած սառեցված ջրի մեջ, լավ խառնել և թողնել այդպես մեկ ժամ: Հետո ժելատինը դնել կրակին և վերցնել կրակից նախքան եռալը:
Քայլ 2
Սերուցքը լավ հարել շաքարավազի հետ, ավելացնել ժելատինը, լավ խառնել և բաժանել երկու մասի: Մի մասի հետ խառնել սուրճը, իսկ մյուսի հետ կաթը:
Քայլ 3
Վերցնել խորը բաժակը, սկզբում լցնել սրճային սերուցքը բաժակի կես չափով, այնուհետև դնել սառնարանում 1 ժամ, որ սառչի: Սառնարանից դուրս հանելուց հետո, վրան շարել շոկոլադե գնդիկներ, այնուհետև լցնել կաթնային սերուցքը, կրկին դնել սառնարանում, որ սառչի: Սառնարից դուրս հանելուց հետո նորից բաժակի մեջ շարել շոկոլադե գնդիկներ, զարդարել թարմ նանայով և մատուցել:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 15 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր