Պաստա
Բաղադրությունը
- 500 գր. պաստա /մակարոն/
- 400 գր. աղացած միս
- 1 հատ սոխ
- 1 հատ լոլիկ
- 350 գր. հոլանդական պանիր
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Մակարոնը աղաջրում եփել, փուռի քառակուսի տակդիրի մեջ մանրացնել մեկ հատ լոլիկ, որի վրա լցնել եփված մակարոնի կեսը, ավելացնել մանրացված հոլանդական պանիրը: Հետո լցնել նախապես սոխառածի մեջ եփված միսը: Հետո նորից պանիր, այնուհետև մնացած մակարոնը, հետո նորից պանիր: Եփել փռի մեջ 180 աստիճան ջերմաստիճանում 30-35 րոպե: Ձեր պաստան պատրաստ է, բարի ախորժակ:
Մեկնաբանություններ
Ողջույն այս կայքի կազմակերպիչներին, ուղղակի հրաշք կայք է, ուզում եմ խորհին շնորհակալություն հայտնել Ձեզ։
Շատ համեղ ստացվեց, շնորհակալություն
Ինքս գրված ռեցեպտով պատրաստեցի այս պաստան և ասեմ, որ շատ համեղ էր, ընտանիքիս բոլոր անդամները շատ սիրեցին... Շնորհակալություն ռեցեպտի հեղինակին:)
Շատ համով էր, բրավո: