Հավի ժյուլյեն Փափուկ Հացի Մեջ
Բաղադրությունը
- 8 պատրաստի բուլկիներ
- 1կգ հավ
- 300գ. պանիր
- շամպինիոն
- ձու
- 100գ. սերուցք
- սոխ
- 2ճ. գդ. ալյուր
- 2բաժակ կաթ
- աղ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Բուլկիների վերևի մասը կտրել, դնել մի կողմ, մեջից հանել փափուկ մասը: Միսը կտրատել, տապակել սոխի և սնկի հետ: Պատրաստել սոուս` խառնելով սերուցքը, կաթը, աղը և ալյուրը, շոգեխաշել: Բուլկիները լցնել պատրաստի զանգվածով, ավելացնել սոուսը, վրան պանիր շաղ տալ և թխել` փակելով հացի վերևի մասերով:
Մեկնաբանություններ
Ես մի բան էլ կասեի, կարելի է ուղղակի տոլմացու լոլիկի նման, թեյի գդալով փորել միջուկը, հանել հացից:
Ուղղակի սքանչելի է, ոնց մտքովս չէր անցել, քանի տարեկան եք, եթե գաղտնիք չէ?