Աղցան Նրբություն
Բաղադրությունը
- 500 գր. հավի կրծքամիս,
- 200 գր. սոխ,
- 7 ձու,
- մայոնեզ,
- ձեթ, աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Հավի կրծքամիսը եփել, սառչելուց հետո խորանարդիկներով կտրատել: Սոխը մանրացնել: Ձվերից յուրաքանչյուրը առանձին հարել և երկու կողմից տապակել թավայի մեջ, սառչելուց հետո երկարավուն կտրատել: Այս ամենը խառնել իրար, աղ անել և մայոնեզ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։