Շոկոլադե, Տանձով անուշեղեն
Բաղադրությունը
- 3 ձու,
- 100 գր. սև շոկոլադ,
- 100 գր. կարագ,
- 150 գր. շաքարավազ
- 100 գր. կաթնաշոռ
- 1 հատ տանձ,
- 300 մլ սերուցք
- մի քիչ կարմիր գինի
- 1 բաժակ եփած սուրճ
- շոկոլադ զարդարելու համար:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Շոկոլադը մանրացնել և հալեցնել գոլորշու վրա, ավելացնել կարագը, խառնել այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված: Ձվի դեղնուցը առանձնացնել սպիտակուցից: Սպիտակուցը դնել սառնարանում, իսկ դեղնուցը լավ հարել 50գր շաքարավազի հետ, այնուհետև ավելացնել շոկոլադից և կարագից պատրաստված խառնուրդը և շարունակել խառնելը: Խմորը լցնել տակդիրի մեջ, նախապես տակը կալկա դնել և եփել նախապես տաքացվաց ջեռոցում 30-40 րոպե: Հետո թողնել, որ սառչի:
Քայլ 2
Տանձը դնել կաթսայի մեջ և եռացնել 15 րոպե, որպեսզի փափկի:
Քայլ 3
Սուրճը եփել: Սերուցքը հարել 100գր շաքարավազի հետ, այնուհետև ավելացնել կաթնաշոռը և լավ խառնել:
Քայլ 4
Վերցնել բաժակը, մեջը դնել 2 ճգ, սերուցք, հետո մի քանի շերտ բարակ կտրտած տանձ, հետո մի քանի շերտ շոկոլադը բիսկվիտ, ավելացնել 1ճգ եփած սուրճ: Այս ամենը կրկնել երկրորդ անգամ, հետո ավելացնել մի քիչ կարմիր գինի, սերուցք: Եվ զարդարել քերած շոկոլադով և տանձի շերտորեվ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։