Բացեք հիմա. ՆախուտեստներՊասուց տոլմա խաղողի թփով
Պասուց տոլմա խաղողի թփով
Նախուտեստներ

Պասուց տոլմա խաղողի թփով

Արփի 2010-12-30 1886 դիտում 3.4 / 10

Բաղադրությունը

  • 1. խաղողի թուփ
  • 2. բրինձ 1,5 բաճակ
  • 3. 2 գլուխ սոխ
  • 4. մի քիչ սամիթ կամ համեմ
  • 5. արևածաղկի ձեթ 1-1.5 բաժակ
  • 6. մանր անկորիզ չամիչ՝ մոտ 3/4 բաժակ
  • 7. կարմիր սալորաչիր՝ մոտ կես բաժակ
  • 8. աղ, ջուր

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Բրինձը խաշում ենք աղ արած ջրում 1:2 հարաբերությամբ, բայց այնքան, որ կիսաեփ լինի:
Քայլ 2
Սոխը մանր կտրատում ենք ու ձեթի մեջ տապակում: Կանաչին լվում ու կտրատում ենք, չամիչը՝ մաքրում ու լվում:
Քայլ 3
Թասի մեջ այս ամենը լավ խառնում ենք՝ ավելացնելուվ մի փոքր սոխառածի ձեթից:
Քայլ 4
Սկսում ենք այց ֆարշը փաթաթել թփի մեջ՝ երկարուկ, բայց ոչ շատ ձիգ: Պատրաստի տոլմաները խիտ շարում ենք պղնձի մեջ: Ամեն շերտը դասավորելուց հետո արանքները մտցնում ենք մեծ-մեծ կտրտված սալորաչիրը:
Քայլ 5
Վերջում մի ափսե ենք դնում տոլմաների վրա, լցնում ենք 1-2 բաժակ ջուր ու դնում կրակին:
Քայլ 6
Երբ միջի ջուրը սկսում է եռալ, պղնձ մեջ ավելացնում ենք սոխառածի ձեթից՝ մոտ մի սուրճի բաժակի չափով: Թողնում ենք ևս 10-15 րոպե ու անջատում: Թողնում, որ սառի:
Քայլ 7
Մատուցվում է սառը վիճակում:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.7 / 5 8 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր