Բազուկով և սև սալորով աղցան
Բաղադրությունը
- 1 կգ. բազուկ,
- 300 գր. սալոր,
- 200 գր. ընկույզ,
- 2 հատիկ սխտոր,
- աղ, մայոնեզ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Բազուկը խաշել, թողնել, որ սառչի, այնուհետև քերիչով անցկացնել: Ընկույզը մանրացնել, սալորը կտրատել, սխտորը նույնպես մանրացնել: Այս ամենը խառնել իրար, համեմել աղով և մայոնեզով ավելացնել: Կարող եք ֆորմայի օգնությամբ գեղեցիկ տեսք տալ:
Մեկնաբանություններ
Շատ համեղ է!!!