Աղցան Տոնածառ
Բաղադրությունը
- 3 խաշած կարտոֆիլ,
- 200 գր. եփած խոզի միս,
- 200 գր. պանիր,
- 3 հատ խաշած բազուկ,
- 50 գր. մանրացված ընկույզ,
- մայոնեզ,
- կանաչ սոխ, սամիթ,
- եգիպտացորենի հատիկներ, նռան հատիկներ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կարտոֆիլը, բազուկը, պանիրը քերչով անցկացնել, խոզի միսը բարակ կտրատել, սոխը և սամիթը նույնպես մանրացնել:
Քայլ 2
1ին շերտը պետք է լինի կարտոֆիլը տոնածառի տեսքով, հետո մայոնեզ,
Քայլ 3
2րդ խոզի միս, մայոնեզ,
Քայլ 4
3րդ պանիր,
Քայլ 5
4րդ բազուկ (նախապես ընկույզը մեջը խառնած), մայոնեզ,
Քայլ 6
5րդ կանաչեղեն:
Քայլ 7
Զարդարել եգիպտացորենի հատիկներով և նռան հատիկներով, իսկ աստղը կարող եք պատրաստել կարմիր պղպեղից:
Մեկնաբանություններ
ԱՅՍ ԱՂՑԱՆԸ ՇԱՏ ԳԵՂԵՑԻԿ ԱՄԱՆՈՐՅԱ ԱՂՑԱՆ Է:ԱՆՊԱՅՄԱՆ ԿՓՈՐՁԵՆՔ:
Տեսքը շատ գեղեցիկ է, գրավիչ եվ տոնական: Պատրաստել եմ եվ շատ համեղ է ստացվել տեսքն էլ նորաձեվ է