Աղցան Տղամարդու Արցունքներ
Բաղադրությունը
- 200 գր. հավի խաշած միս,
- 200 գր. ապխտած պանիր,
- 3 խաշած ձու,
- 2 հատ սոխ,
- քացախ, աղ, շաքարավազ,
- մայոնեզ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Հավի միսը խորանարդաձև կտրատել: Սոխը կլոր-կլոր կտրատել և մարինացնել 30 րոպե` քացախի, շաքարավազի և աղի մեջ: Այնուհետև դուրս հանել, ավելացնել քերիչով անցկացված պանիրը, ձուն: Այս բոլորը լավ խառնել մայոնեզի հետ միասին: Բարի ախորժակ:
Մեկնաբանություններ
Շաաատ հետաքրքիր անուն ունի, արժե փորձելl!!!!))))))))))
Պետք է, որ շաաատ համեղ լինի, անպայման կփորձեմ: Շնորհակալություն