Տնական Աղցան
Բաղադրությունը
- 2 հատ խաշած գազար,
- 400 գր. խաշած տավարի միս,
- 2 հատ խնձոր,
- 1 փոքր տուփ պահածոյացված ոլոռ,
- 1 փոքր տուփ պահածոյացված եգիպտացորեն,
- մայոնեզ,
- աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Գազարը, տավարի միսը, խնձորը խորանարդաձև կտրատել, ավելացնել եգիպտացորենը և ոլոռը, համեմել աղով ու ավելացնել մայոնեզ: Աղցանը խառնել և մատուցել:
Մեկնաբանություններ
Շնորհակալություն աղցանի համար, անպայման կպատրաստեմ: Երևում է, որ շատ համով է լինելու: